Նոյեմբերի 31-ին Արմավիրի Արվեստի Պետական քոլեջի գեղարվեստի բաժնի ուսանողները գեղարվեստի բաժնի դասախոս` Լ. Վարդանյանի ուղեկցությամբ ճանաչողական այց ունեցան մի շարք թանգարաններ: Օրը սկսվեց Ժամանակակից Արվեստի թանգարան այցով,որտեղ ուսանողները ծանոթացան հայ ժամանակակից նկարիչների բազմաժանր ստեղծագործություններին: Այնուհետև այցելեցին Ռուսական Արվեստի թանգարան,ծանոթացան բժիշկ և մեծ բարերար պրոֆեսոր Արամ Աբրահամյանի և նրա կնոջ Մարիա Աբրահամյանի մասնավոր հավաքածուի հետ,որտեղ ներկայացված են XIX դարավերջի և XX դարասկզբի ռուսական կերպարվեստի մի շարք փայլուն աշխատանքներ:
Տպավորիչ էր այցը երիտասարդ տաղանդաշատ նկարիչ Մհեր Չատինյանի արվեստանոց: Ուրախությունը մեծ էր, երբ Մհերը յուրաքանչյուր ուսանողին նվիրեց իր աշխատանքներից մեկական աշխատանք: Ուսանողները եղան նաև Գաֆեսճյան արվեստի կենտրոնում: <<Խանջյան>> սրահում ծանոթացան հայ մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի <<Վարդանանք>> որմնանկարին: Թանգարանային այցերը եզրափակվեց Հարություն Կալենցի տուն թանգարան այցով: Ուսանողներին անակնկալ էր սպասվում. Թանգարանում նրանց դիմավորեց Հարություն և Արմինե Կալենցների որդին ԵԳՊԱ դասխոս նկարիչ` Սարո Կալենցը, ում հետ հետաքրքիր զրույց ու մտքեր փոխանակեցին: Գեղեցիկ ու հիշարժան օրը եզրափակվեց Հակոբ Պարոնյանի անվան Կոմեդիայի թատրոնով, որտեղ նրանք դիտեցին <<Վերջին կանգառ>> ներկայացումը: