2015թ. ոչ միայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, այլև Մուսա լեռան հաղթական հերոսսամարտի 100-ամյակը, որը Հայաստանում և սփյուռքում տոնվեց մեծ շուքով` բազմաթիվ տոնակատարություններ , միջոցառումներ և համերգներ:
Հոկտեմբերի 28-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի հանրակրթական ցիկլի վարիչ` Ա. Ալավերդյանը I-ին կուրսի մասնակցությամբ անկացրեց գեղեցիկ գրական–երաժշտական ցերեկույթ: Միջոցառման հենց սկզբում 1 րոպե ոտնկայս լռությամբ հարգեցին Մուսա Լեռան 18 հերոս նահատակների հիշատակը: Հետո հնչեցին հայրենասիրական երգեր, գեղեցիկ բանաստեղծություններ, իսկ քոլեջի երգչախումբը կատարեց <<Մուսա լեռան զավակներն ենք>> երգը: Միջոցառման երկրորդ մասում հանդիսատեսը դիտեց <<Մուսա լեռան 40 օրը>> ֆիլմը: Սակայն ամենահետաքրքիրն անակնկալն էր, երբ ուսանողները մատուցեցին մուսալեռցիների ամենասիրված և ավանդական հարիսան:
Քոլեջի տնօրեն Ն.Մուրադյանը իր գոհունակությունը հայտնեց միջոցառման մասնակիցներին և կազմակերպչին ասելով, որ նման միջոցառումները ոչ միայն ուսուցողական են այլ նաև բարձրացնում են մեր երիտասադների հայրենասիրական ոգին: