Ապրիլի 7

Գարնանային ուրախ և տոնական տրամադրությունը Արմավիրի արվեստի պետական քոլեջում շարունակվում է: Այս անգամ ապրիլի 7-ին` մայրության և գեղեցկության տոնին նվիրված ցուցահանդեսով և համերգային ծրագրով հանդես եկան քոլեջին կից պրակտիկայի բաժնի առաջին դասարանցիները: Օրը հիշարժան էր սաների համար, քանի որ նրանք հանդես էին գալիս իրենց անդրանիկ ելույթով: Փոքրիկները , որպես օրվա հուշ պարգևատրվեցին անդրանիկ պաստառներով:

 

 

 

 

 

  • April 7, 2014
  • |