Նունե Աշոտի Մուրադյանը ծնվել է 1977 թ.մայիսի 4-ին Արմավիր քաղաքում:
1983-1993 թթ. սովորել և ավարտել է Արմավիր քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1984-1991 թթ. նախնական երաժշտական կրթությունը ստացել է Հայաստանի երգչամբային ընկերության Արմավիրի մասնաճյուղի վոկալ բաժնում:
1988 թ.-ից մինչ օրս մեներգում է Արմավիրի մարզի ՍԲ.Աստվածածին եկեղեցում:
1994 -1999 թթ. սովորել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետ. կոնսերվատորիայի մեներգեցողության բաժնի պրոֆեսոր ՍՍՀՄ ժող.արտիստուհի Տաթևիկ Սազանդարյանի, դասախոս Զենֆիրա Դանիելյանի դասարանում, ստացել է օպերային և համերգային երգչուհի, դասատու որակավորում:
1997թ-ից մինչ օրս աշխատում է Արմավիրի արվեստի պետ.ուսումնարանում /այժմ քոլեջ/, որպես դասախոս:
1999թ-ին ընդունվել է աշխատանքի Երևանի Կոմիտասի անվան պետ. կոնսերվատորիայում, որպես իլյուստրատոր։
2006թ-ից մինչ օրս աշխատում է մեներգեցողության ամբիոնում որպես դասախոս:
2018թ-ից մինչ օրս աշխատում է մեներգեցողության ամբիոնում որպես դոցենտ:
2000-2002 թթ. սովորել է նույն բուհի ասպիրանտուրայում, մեներգեցողություն մասնագիտությամբ, պրոֆեսոր ՀՀ ժող.արտիստուհի Արաքս Դավթյանի դասարանում:
1998 թ. մասնակցել է Ավետիք Իսահակյանի անվան հանրապետական մրցույթին` ստանալով 1 կարգի դիպլոմ, Ավետիք Իսահակյանի խոսքերով գրված լավագույն ռոմանսի կատարման համար պատվոգիր, և հատուկ մրցանակ Էլվիրա Ուզունյանից:
1999 թ. մասնակցել է Բեյրութում կազմակերպված երիտասարդ վոկալիստների միջազգային մրցույթին և ստացել 3 կարգի դիպլոմ:
2003 թ. Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է Ելենա Օբրազցովայի անվան 3 միջազգային մրցույթին և արժանացել Ելենա Օբրազցովայի վարպետության դասին: Արժանացել է նաև տնօրինության, մարզպետի, ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից բազմաթիվ պատվոգրերի և շնորհակալագրերի` ակտիվ համերգային գործունեություն ծավալելու, երիտասարդ սերունդ դաստիարակելու և միջազգային, հանրապետական մրցույթ-փառատոններում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:
2011 թ. սեպտեմբեր ամսից` Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
2012 թ. մարտ ամսից՝ Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրեն:
Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի 2014-2015թթ. Միջին մասնագիտական կրթության հաստատությունների ‹‹Երգեցողություն›› մասնագիտության (երգիչ-կատարող) և ‹‹Պարարվեստ›› մասնագիտության (դերասան`ժողովրդական համույթի) որակավորումների պետական կրթական չափորոշիչների և չափորոշիչներին համապատասխան մոդուլային ուսումնական ծրագրերի նախագծի մշակման աշխատանքների խմբի ղեկավար, մասնակից:
2021 թվականին Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) միջին մասնագիտական կրթության ‹‹Երգեցողություն›› , <<Գործիքային կատարողական արվեստ>>(ժող․գործիքներ) մասնագիտությունների երգիչ-կատարող և երաժիշտ-կատարող, դասավանդող(ըստ գործիքների տեսակների) որակավորումների պետական կրթական չափորոշիչների, վերանայման չափորոշիչներին համապատասխան մոդուլային ուսումնական ծրագրերի մշակման աշխատանքների խմբերի անդամ:
Պարգևատրումներ`
2013թ. Պատվոգիր` Արմավիրի մարզպետ Ա.Ղահրամանյանի կողմից Միջհամայնքային մշակութային II ցուցահանդեսի և մարզային մշակութային մրցույթ փառատոնի (լավագույն ժողովրդական երգի համույթ) անվանակարգում հաղթող ճանաչվելու համար:
2013թ Շնորհակալագիր` Արմավիրի մարզպետ Ա.Ղահրամանյանի կողմից <<Երգող Արմավիր>> մանկապատանեկան երգի I մարզային մրցույթ – փառատոնի կազմակերպման և անցկացման աշխատանքներին աջակցելու համար
2014թ. Պարվոգիր` ՀՀ Մշակույթի նախարար Հ. Պողոսյանի կողմից ՀՀ Արմավիրի մարզի մշակույթի զարգացման գործում ունեցած ավանդի, ինչպես նաև Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
2015թ. Պատվոգիր`ՀՀ ԿԳ նախարար Ա.Աշոտյանի կողմից կրթության ոլորտում ունեցած բազմամյա վաստակի և ուսուցչի օրվա կապակցությամբ
2017թ․ Շնորհակալագիր՝ Վերածնունդ միջազգային 9-րդ մրցույթ փառատոնի նախագահ՝ Կ․ Ավդալյանի կողմից մրցույթ-փառատոնին աջակցելու, մասնակիցների բարձր արդյունքներ ցուցաբերելու համար
2018թ․ Շնորհակալագիր՝ <<Արտ-Մյուզիք>> փառատոնի գլխավոր ղեկավար Լ․ Ռափյանի կողմից Բաթումիում կայացած արվեստի փառատոնի Գալա համերգին մասնակցելու համար
2019թ. Շնորհակալագիր՝ Մրցույթ-փառատոնի նախագահ Կ.Հ. Ավդալյանի կողմից արվեստի <<Վերածնունդ>> միջազգային 11-րդ մրցույթ-փառատոնին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար
2022թ. Շնորհակալագիր՝ Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան N4 հիմնական դպրոցի տնօրեն Ա. Մուրադյանի կողմից դպրոցին աջակցելու համար
2023թ. Շնորհակալագիր՝ <<Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի գրադարան>> ՀՈԱԿ-ի տնօրեն Լ. Ալեքսանյանի կողմից Արմավիր քաղաքի մշակութային կյանքին մեծ աջակցություն ցուցաբերելու համար:
2023թ. Պատվոգիր՝ Արմավիրի ՄՏՍ ղեկավար Գ. Խաչատրյանի կողմից մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած մեծ ավանդի համար
2023թ. Պատվոգիր՝ <<Ավանգարդ>> կազմակերպության տնօրեն Ա. Գրիգորյանի կողմից <<Խաղաղության ամանոր>> համերգային ծրագրին մասնակցելու և բարձր կատարողական արվեստ ցուցաբերելու համար
2023թ. Պատվոգիր՝ <<Սքայ Արտ>> կազմակերպության տնօրեն Ա. Հարությունյանի կողմից Մայիսյան հաղթանակներին նվիրված համերգային ծրագրին մասնակցելու համար
2023թ. Շնորհակալագիր՝ Երիտասարդական Ավանգարդ ՀԿ նախագահ Ս. Մատինյանի կողմից Երիտասարդական Ավանգարդ ՀԿ-ի և Արմավիրի արվեստի պետական քոլեջի միջև արդյունավետ համագործակցության համար