Ուսանողներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Արմավիրի արվեստի պետական քոլեջում կյանքը եռում է: Քոլեջի սովորողները ծանրաբեռնված դասընթացների, հաշվետու համերգների, մրցույթ-փառատոնների հետ համատեղ հասցնում են մեծ շուքով նշել բոլոր տոներն ու իրադարձությունները, որտեղ իրենց ակտիվ մասնակցությունն են ունենում, թե քոլեջի շնորհալի սովորողները, և թե դասատուները: Այս ամենն իրականացվում է ուսանողական խորհրդի և տնօրինության աջակցության շնորհիվ: Քոլեջում սովորողներն ակտիվ են ոչ միայն քոլեջում, այլև Արմավիր քաղաքում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության մեջ: Այդ կազմակերպություններից են` Հայկական կարմիր խաչի ըներությունը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արմավիրի մարզային երիտասարդական կենտրոնը, Ազգային գրադրանը, Մշակույթի տունը, “Նաիրի” հաշմանդամ երեխաների կենտրոնը: Համագործակցելով կարմիր խաչի հետ քոլեջի սովորողները մասնակցեցին հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված բարեգործական ակցիային: Ուսանողական խորհրդի քարտուղար` Մ.Բարեղամյանը մասնակցեց առաջին բուժօգնության դասընթացներին` Գերմանիայում: Քոլեջի ուսանողությունն իր ակտիվ մասնակցությունն է ունենում երիտասարդական հիմնադրամի կազմակերպած բոլոր միջոցառումներին` հուշակոթողների պահպանման և վերականգնման ծրագրին, ծառատունկին, “Անտիթրաֆիքինգ” ծրագրին, իսկ անկախության օրվան նվիրված ցւոցահանդես-միջոցառմանը, բացի պարարվեստի և երաժշտական բաժինների սովորողների մասնակցությանը, ցուցադրվում էին գեղարվեստի բաժնի ուսանողների աշխատանքները: Ակտիվ համագործակցության համար քոլեջի տնօրենը և մի քանի ուսանողներ ստացան շնորհակալագրեր: Նշանակալից է նաև գեղարվեստի բաժնի ուսանողների կատարած պատկերազարդումները մի շարք համայնքների մանկապարտեզներում: Այս ամենի հետ մեկ տեղ, իրենց գիտելիքները ամրապնդելու և ուսումն ավելի արդյունավետ դարձնելու համար, ուսանողներն իրենց մասնագիտական ուղվածությանը համապատասխան կատարում են այցելություններ ազգային պատկերասրահ, օպերայի և բալետի ներկայացումների: Հոբելյանական տարվա առիթով այցելեցին Փառաջանովի, Խաչատրյանի տուն-թանգարաններ: Գեղարվեստի բաժնի սովորողները պարբերաբար ունենում են բացօթյա դասընթացենր բնության գրկում: Այս ամենին հետևելով վստահ կարելի է ասել, որ մասնագիտական լիարժեք կրթությունն ու բազմակողմանի զարգացումը Արմավիրի արվեստի պետական քոլեջում ապահովված է: