Քոլեջին կից գործում է պրակտիկայի բաժինը, որտեղ սովորում են 186 աշակերտներ, որը հանդիսանում է քոլեջի բազան, իրականացվում է ուսանողների մանկավարժական պրակտիկան: Հաշվետու ժամանակաշրջանում քոլեջին կից պրակտիկայի բաժնի սաները նույնպես զգալի հաջողություններ են արձանագրել Հանրապետական, Միջազգային մրցույթներում և ստուգատեսներում: Նրանցից ոմանք էլ հետագայում դառնում են քոլեջի սովորողներ:
Արմավիրի արվեստի պետական քոլեջին կից պրակտիկայի բաժին
| հ/հ | Մասնագիտություններ | Ուսման տևողությունը | Առավել շնորհալի և երաժշտական կրթությունը շարունակելուն հակված շրջանավարտները կարող են ուսումը շարունակել պրակտիակայի բաժնում ևս` |
| 1 | Դաշնամուր | 7 տարի | 1 տարի |
| 2 | Լարային գործիքներ | 7 տարի | 1 տարի |
| 3 | Ժողովրդական գործիքներ | 5 տարի | 2 տարի |
| 4 | Փողային և հարվածային գործիքներ | 5 տարի | 2 տարի |
| 5 | Երգեցողություն | 5 տարի | 2 տարի |
| 6 | Գեղանկարչություն | 5 տարի | 2 տարի |
| 7 | Պարարվեստ | 5 տարի | 2 տարի |
| 8 | Դերասանական արվեստ | 5 տարի | 2 տարի |
