2021-2022 ուստարվա I կիսամյակում ԱԱՊՔ-ում իրականացված աշխատանքների ամփոփ նկարագիրին կարող եք ծանոթանալ ստորև.
- Սեպտեմբերի 1-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջն իր հյուրընկալ դռները բացեց՝ դիմավորելով քոլեջի հին ու նոր ուսանողներին: 2021-22 ուստարվա մեկնարկի օրն ավելորդ կուտակումներ չառաջացնելու նպատակով բոլոր կուրսերը քոլեջ ներկայացան ըստ նախապես հրապարակված ժամանակացույցի:
- Սեպտեմբերի 10-ին հակահամաճարակային նորմերի խստագույն պահպանմամբ կազմակերպվեց 1-ին կուրսի ուսանողների ստուգման գրքույկների և ուսանողական տոմսերի հանձնման պատվավոր արարողակարգը:
- Սեպտեմբերի 16-ին կազմակերպվեց հանդիպում << Տարվա երիտասարդական մայրաքաղաք>> մրցույթի փորձագիտական խումբի և քոլեջի ուսանողների միջև։ Հանդիպման արդյունքում ներկաների միջև ծավալվեց հետաքրքիր և բովանդակալից քննարկում։ Քոլեջի լավագույն ուսանողները հանդես եկան ելույթներով:
- Սեպտեմբերի 21-ին քոլեջի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակվեց Անկախության տոնի 29-րդ տարեդարձին նվիրված շնորհավորական խոսքի:
- Սեպտեմբերի 25-ին Դիլիջան քաղաքում անցկացվեց «Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների համահայկական ամենամյա փառատոն, որին մասնակցում էին Հայաստանի բոլոր մարզերը: Արմավիրի մարզը ներկայացնող խմբում ընդգրկված էր նաև Արմավիրի արվեստի պետական քոլեջը: Քոլեջի սաները դասախոս Ա.Մարտիրոսյանի ղեկավարությամբ փառատոնին ներկայացան գեղանկարչական աշխատանքների և դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշների յուրօրինակ ցուցահանդեսով: Փառատոնի ավարտին ներկայացուցչական ժյուրին Արմավիրի մարզը ներկայացնող խմբին պարգևատրեց <<Լավագույն ձևավորված տաղավար>> անվանակարգով:
- Սեպտեմբերի 27-ին քոլեջի 3-րդ կուրսի ուսանողները, դաս.գծով փոխտնօրեն Հ.Քուրդյանի ղեկավարությամբ այցելեցին Արմավիր քաղաքի Սուրբ Եկեղեցին հարգանքի տուրք մատուցելու 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված քաջարի մարտիկների հիշատակին։
- Հոկտեմբերի 9-ին տեսական բաժնի վարիչ Լ. Եղիազարյանի եւ նույն բաժնի դասախոս Ա. Աղաջանյանի ղեկավարությամբ կազմակերպվեց այց Ալ.Սպենդիարյանի տուն-թանգարան 4-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ,
- Հոկտեմբերի 16-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի գեղարվեստի բաժնի՝ գեղանկարչություն մասնագիտության 5-րդ կուրսի ուսանողները դասախոս` Լ. Վարդանյանի ուղեկցությամբ այցելեցին <<Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամ>>, ծանոթացան նշանավոր քանդակագործի կյանքին ու գործունեությանը: Այնուհետև այցելեցին <<Նկարիչների միություն>> երիտասարդ, տաղանդավոր նկարիչ՝ Մհեր Չատինյանի անհատական ցուցահանդեսին:
- Հոկտեմբերի 21-ին քոլեջում բացվեց <<Հայացք դեպի արվեստը>> խորագիրը կրող գեղեցիկ ցուցահանդես` քոլեջի 3-րդ կուրսի գեղանկարչության բաժնի ուսանողների աշխատանքներով։
- Նոյեմբերի 12-ին քոլեջում անցկացվեց ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված էին գեղարվեստի բաժնի սաների աշխատանքները:
- Նոյեմբերի 25-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի հայոց լեզվի և հայ գրականության դասախոս Անահիտ Մովսիսյանը 1-ին կուրսի ուսանողների հետ կազմակերպեց բաց դաս՝ նվիրված բանաստեղծ, երգահան Սայաթ-Նովային:
- Նոյեմբերի 26-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի էկոլոգիա առարկայի դասախոս Լաուրա Չաղարյանը 3-րդ կուրսի ուսանողների հետ կազմակերպեց բաց դաս<<Էկոլոգիայի գլոբալ հիմնախնդիրները>>թեմայով:
- Նոյեմբերի 29-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի հանրակրթական ցիկի վարիչ՝Ա.Ալավերդյանի և հոգեբանություն առարկայի դասախոս Մ.Պետրոսյանի ջանքերով կազմակերպվեց քննարկում <<Մարդու իրավունքները, գենդերային հավասարություն>> հասկացությունների շուրջ:
- Դեկտեմբերի 2-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի մաթեմատիկայի դասախոս Մ.Սրեյանը անցկացրեց բաց դաս 1-ին կուրսի 3-րդ խմբի ուսանողների հետ <<Համաչափությունը արվեստում և տեխնիկայում>> թեմայով:
- Դեկտեմբերի 9-ին, տեղի ունեցավ <<Հայաստանի հմտություններ>> ազգային մրցույթի բացման արարողությունը: Միջոցառմանը իրենց մասնակցությունն ունեցան ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ, մասնագիտական ուսումնական հաստատություններ (արհեստագործական ուսումնարաններ, քոլեջներ), տնօրեններ, փորձագետներ: Մասնակցության հրավեր էր ստացել նաև Արմավիրի արվեստի պետակամ քոլեջի ժողնվագախումբը (ղեկավար ՝ Ա . Ահարոնյան)։
- Դեկտեմբերի 10-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի հյուրընկալ դահլիճում կայացավ տաղանդաշատ ուսանողուհի Գրետա Վարդանյանի մենահամերգը։ Համերգի պատվավոր հյուրն էր ԵՊԿ պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանը:
- ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի շրջանակում իրականացրեց «Վարպետության դասեր»: Դեկտեմբերի 15-ին վարպետության դասերի ամփոփիչ համերգը կայացավ Արմավիրի արվեստի պետական քոլեջի մեծ դահլիճում: Համերգը վարում էր ԵՊԿ պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Քեչեկը:
- Դեկտեմբերի 17 տեղի ունեցավ <<Հայաստանի հմտություններ>> մրցույթի փակման արարողությունը: Մրցույթին մասնակցության հրավեր էր ստացել նաև Արմավիրի արվեստի պետական քոլեջի սաները: Քոլեջը միջոցառման մշակութասեր հանրությանը ներկայացավ <<Գեղանկարչություն>> և <<Դիզայն>> մասնագիտությունների ուսանողների և շրջանավարտների աշխատանքների ցուցադրությամբ, իսկ քոլեջի 4-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Սողոմոնյանի և քոլեջի շրջանավարտ Անուշ Միրզախանյանի կիթառով կատարումները մեծ հիացմունք պատճառեցին ներկաներին։
- Դեկտեմբերի 24-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի մեծ դահլիճում անցկացվեց ամանորյա տոնական համերգ:
2021-2022 ուստարվա II կիսամյակում ԱԱՊՔ-ում իրականացված աշխատանքների ամփոփ նկարագիրին կարող եք ծանոթանալ ստորև.
- Փետրվարի 23-ին Արմավիրի Ա. Միկոյանի անվան սահմանապահ զորամասում կազմակերպված Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված տոնական միջոցառմանը, իրենց ելույթներով հանդես եկան քոլեջի տարբեր բաժինների ուսանողներ: Մեր ուսանողների հաջողված ելույթները մեծ հիացմունք պատճառեցին ներկաներին, իսկ միջոցառման ավարտին զորամասի գնդապետ Դ.Գ.Կամարովը շնորհակալագիր հանձնեց քոլեջի տնօրեն Ն.Մուրադյանին:
- Փետրվարի 28-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի սաները մասնակցեցին Արմավիր քաղաքի Մշակույթի տանն անցկացվող Հայրենիքի պաշտպանի պարգևատրմանը նվիրված միջոցառմանը։ Ներկաներին իրենց շնորհաշատ և օրվա խորհուրդը լրացնող կատարումներով ներկայացան Արմավիրի արվեստի պետական քոլեջի տաղանդաշատ սաները։
- Մարտի 4-ին քոլեջի երգչախումբը \խմբավար Հ.Ասլանյան\ բացման ելույթով հանդես եկան «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ Արմավիրի Մշակույթի տան դահլիճում անցկացվող նախատոնական համերգին։
- Մարտի 7-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում կազմակերպվեց հանդիպում հայտնի նկարիչ Դավիթ Դավթյանի հետ։ Պարոն Դավթյանը շրջեց քոլեջի գեղարվեստի բաժնի տարբեր կուրսերում, հանդիպեց դասախոսների և քոլեջում սովորող սաների հետ։ Զրուցեց արվեստի, նրա դերի և նշանակության մասին, մասնագիտական ցուցումներ տվեց: Պարոն Դավթյանի հետ հանդիպումը երիտասարդ նկարիչների համար դարձավ ոգեշնչման նոր աղբյուր:
- Մարտի 9- քոլեջում անցկացվեցին Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումներ: <<Գարնանամուտ >> խորագիրը կրող ցուցահանդեսը, գարնանային շնչով և արևային ջերմ ժպիտներով ազդարարեց տոնական առավոտը: Քոլեջի տարբեր բաժիններում սովորող ուսանողները իրենց փայլուն կատարումներով շնորհավորեցին ներկաներին, տնօրինությանը, դասախոսներին ՝ հայտնելով իրենց սերն ու նվիրվածությունը: Միջոցառումը ավարտվեց քոլեջի դերասանական արվեստ բաժնի ուսանողուհու հուզիչ:
- 2022 թ.-ի գարնանամուտն ավելի հիշարժան և տպավորիչ դարձնելու համար մարտի 21-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում անցկացվեցին մի շարք մրցույթներ տարբեր կուրսերի միջև: Կազմակերպված մրցույթի նպատակն էր երիտասարդների առօրյան դարձնել առավել հագեցած ու հետաքրքիր, ինչպես նաև բացահայտել ու խրախուսել քոլեջի այն ուսանողներին, ովքեր ունեն ստեղծագործական հետաքրքիր միտք: Նախաձեռնությանը ակտիվ մասնակցած ուսանողները և կուրսերը քոլեջի տնօրեն Ն.Մուրադյանի կողմից արժանացած պատվոգրերի և խրախուսական նվերների:
- Մարտի 18-ին քոլեջում անցկացվեց միջցառում նվիրված մեծանուն բանաստեղծ, ամենապոետ Ե.Չարենցի ծննդյան 125 ամյակին: Այդ առիթով քոլեջում ՝ տաղանդաշատ ուսանողների մասնակցությամբ , քոլեջի դաս.գծով փոխտնօրեն Հ.Քուրդյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ցերեկույթ – ցուցահանդես: Միջոցառման ընթացքում փոքրիկ բեմադրությամբ ներկայացրին հեղինակի անցած ուղին,հնչեցին նրա երգեր դարձած ստեղծագործությունները: Տեսակով ըմբոստ, հեղափոխական, բայց միևնույն ժամանակ ոգով փխրուն ու անչափ հայրենասեր հեղինակի գրչին պատկանող բանաստեղծություններին նոր շունչ հաղորդեցին ասմունքող ուսանողները :
- Մարտի 25-ին Արմավիրի մարզային գրադարանում կայացավ ցերեկույթ՝ նվիրված Գուսան Շերամի 165-ամյակին: Քոլեջի տարբեր բաժինների ուսանողներ Արմավիրի մշակութասեր հանրությանը ներկայացրին Շերամի կենսագրական մանրամասները, կատարեցին նրա լավագույն ստեղծագործություններից մի քանիսը: Ցերեկույթը նպատակային էր, հագեցած, ուսանելի և դաստիարակող:
- Ապրիլի 2-ին <<Արմավիրի արվեստի պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ու ուսանողները մեծ խանդավառությամբ միացան համամարզային շաբաթօրյակին: Շաբաթօրյակի ընթացքում կատարվեց քոլեջի կանաչապատ հատվածի և շրջակայքի մաքրման աշխատանքներ։
- Ապրիլի 12-ին աշխարհը նշում է << Տիեզերագնացության >> միջազգային օրը: Այդ առիթով Արմավիրի արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ տիեզերագնացների օրվան նվիրված ցուցահանդեսի բացումը: ՈՒսանողների անսահման երևակայությունն իրենց վրձինների օգնությամբ դարձել էին գեղեցիկ կտավներ՝ զարդարելով քոլեջի ցուցասրահը: Բացումը ազդարարեցին <<Պարարվեստ>> բաժնի սաները, ովքեր մեծ հաջողություններ էին ունեցել << Նազանք>> հանրապետական մրցույթ-փառատոնին’ զբաղեցնելով առաջին տեղը։
- 2022թ. ապրիլի 4-6-ը ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացներ անցկացվեցին Արմավիրի արվեստի պետական քոլեջում: Եռօրյա դասընթացը քոլեջի դասախոսների հետ անցկացրեց Կրթության ազգային ինստիտուտի Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ՝ Աշոտ Սահրադյանը: 6-ժամյա տևողությամբ դասընթացներին մասնակցեցին 20-ից ավել դասախոսներ: Վերապատրաստումը անցավ շատ արդյունավետ և նպատակային:
- Ապրիլի 6-ին քոլեջի նախասրահում բացվեց դիզայն բաժնում սովորող lll –րդ կուրսի շնորհաշատ ուսանողուհու՝ Լիլիա Հովհանիսյանի անհատական ցուցահանդեսը: Ցոցահանդեսը կրում էր <<Կերպարվեստի անշունչ բնակիչները>> խորհագիրը: Գարնանային գույներ, հետաքրքիր լուծումներ, նոր շունչ, տրամադրություն հաղորդող նկարներ:
- Ապրիլի 7-ին քոլեջի մի շարք ուսանողներ մասնակցեցին Արմավիրի քաղաքապետարանի թիվ մասնաճյուղ գրադարանի կողմից կազմակերպված ցերեկույթին նվիրված մայրության և գեղեցկության տոնին։
- Ապրիլի 8-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում անցկացվեց հանդիպում ՈԱՄ-ի Արմավիրի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների և քոլեջի տարբեր կուրսերի ուսանողների միջև։ Հանդիպման շրջանակում ոստիկանության աշխատակիցները ուսանողներին ներկայացրին անչափահասների շրջանում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի գործածման կանխարգելման, թմրամոլության և թմրամիջոցների ապoրինի շրջանառության դեմ պայքարելու միջոցները։ Պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի։
- Ապրիլի 18-ին Արմավիրի <<Վերելք>> դրամատիկական թատրոնում կայացավ Ալ.Շիրվանզադեի <<Արտիստը>> պատմվածքի բեմադրության պրեմիերան , որտեղ դերակատարմամբ հանդես էին գալիս նաև Արմավիրի արվեստի պետական քոլեջի դերասանական բաժնի ուսանողները։
- Ապրիլի 22-ին Հայաստանի նկարիչների միության և Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի հյուրերը դարձան Արմավիրի արվեստի պետական քոլեջի սաներնը դասախոսներ՝ Հ.Նիկոլյանի և Էդ.Գրիգորյանի ուղեկցությամբ: ՈՒսանողները շրջել են ակադեմիայի բոլոր բաժիններով, արվեստանոցներով ՝ հետևելով աշխատանքային գործընթացին: Նկարիչների միությունում մասնակցեցին Հրանտ Թադևոսյանի նկարների ցուցադրությանը՝ նվիրված ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 100 ամյակին: Ինչպես նաև մասնակից եղան սփյուռքահայ նկարչուհու կտավների ցուցահանդեսին,որին անձամբ ներկա էր հեղինակը:
- Ապրիլի 24-ը Արմավիրի արվեստի պետական քոլեջում սկսվեց ծառատունկով’ ի պատիվ Արցախյան պատերազմում զոհված քոլեջի նախկին շրջանավարտ Գևորգ Արշակյանի հիշատակին։ Ծառատունկին հաջորդեց սգո երթը դեպի Արմավիր քաղաքի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, որտեղ քոլեջի տնօրինությունը, դասախոսական , վարչական անձնակազմն ու ուսանողները ծաղիկներ խոնարհեցին սուրբ նահատակների հիշատակի համար։
- Ապրիլի 28-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի նախասրահը գեղեցիկ էր ու ոճային: Կայացավ քոլեջի <<Դիզայն>> բաժնի lll կուրսում սովորող ուսանողուհու՝ Աննա Ղամբարյանի, առաջին ցուցահանդեսը : Ցուցահանդեսին ներկա էին քոլեջի վարչական և դասախոսական անձնակազմը, ընկերները , ծնողները:
- Ապրիլի 29-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի դահլիճում կայացավ դասարանական համերգ, երգեցողության բաժնի դասախոս ` Հ.Հովհաննիսյանի ղեկավարմամբ, համերգը նվագակցում էին դասախոսներ` Բ.Շախսուվարյանը և Ռ.Հարությունյանը : Համերգին ուսանողները ներկայացան արևմտաեվրոպական, ռուսական և հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ:
- Ապրիլի 30-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրինությունը, դասախոսական, վարչական անձնակազմը և ուսանողները մասնակցեցին համապետական շաբաթօրյակին: Մաքրման աշխատանքներն իրականացվեցին քոլեջի բակային հատվածում։
- Մայիսի 2-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում կայացավ բաց դաս- ցերեկույթ քոլեջի երաժշտական տեսական առարկաների դասախոս` Ա.Աղաջանյանի նախաձեռնությամբ : Բաց դասը կրում էր <<Գարուն ա….>> խորհագիրը՝ նվիրված 19-20-րդ դարի հայ կոմպոզիտորական դպրոցին( Կոմիտաս, Շերամ, Սայաթ-Նովա, Ա.Սպենդիարյան, Առնո Բաբաջանյան, Ա. Խաչատրյան ):
- Մայիսի 11-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի անգլերենի դասախոս Մելինե Պետրոսյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր բաց դաս՝ նվիրված հոլանդացի մեծ նկարիչ Վինսենթ վան Գոգին: 1-ին կուրսի ուսանողները անգլերենով ներկայացրին հայտնի նկարչի անցած ուղին , վերլուծեցին նրա վրձնին պատկանող հրաշալի ստեղծագործությունները. <<Արևածաղիկ>>, <<Աստղազարդ գիշեր >> …. Փոքրիկ պարային ներկայացմամբ ցույց տվեցին մեծ նկարչի հոգեվիճակը կյանքի վերջին օրերին:
- Մայիսի 13-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի երաժշտական տեսական առարկաների ցիկլի դասախոս և քոլեջի երգչախմբի խմբավար Հ.Ասլանյանի նախաձեռնությամբ 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողների միջև տեղի ունեցավ մրցույթ-վիկտորինա` նվիրված բարոկկո շրջանին և այդ ժամանակաշրջանի երաժշտությունը կերտող երկու մեծանուն կոմպոզիտորների` Յոհան Սեբաստյան Բախի և Գեորգ Ֆրիդրիխ Հենդելին : Մրցակցային թեժ վիկտորինան եզրափակվեց երգչախմբի գեղեցիկ ելույթով:
- Մայիսի 13-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի գործիքային կատարողական բաժնի լավագույն սաները համերգային ծրագրով հանդես եկան Արմավիրի երաժշտական դպրոցում:
- Մայիսի 20-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի ռուսաց լեզվի դասախոս Գ.Խաչատրյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր բաց դաս <<Наречие>> թեմայով : Դասախոսը նորագույն և ավանդական մեթոդների համադրմամբ ներկայացրեց արդյունավետ և հետաքրքիր դաս, որը հագեցած էր դիդակտիկ և էլեկտրոնային նյութերով։
- Մայիսի 20-ին քոլեջի գործիքային կատարողական և երգեցողության բաժնի լավագույն սաները հերթական համերգային ծրագրով հյուրընկալվեցին Արմավիրի քաղաքապետարանի արվեստի դպրոցում: Մեր շնորհաշատ սաները ելույթով հանդես եկան դպրոցի դահլիճում` ներկաներին զարմացնելով իրենց կատարողական հմտություններով ` պարգևելով հաճելի ակնթարթներ:
- Մայիսի 25-ին Հայաստանի առաջին հանրապետության տոնին ընդառաջ քոլեջի հանրակրթական ցիկլի վարիչ Աշխեն Ալավերդյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց բաց դաս-էքսկուրսիա դեպի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։ Ազգագրության թանգարանում փոքրիկ համերգային ծրագրով ներկայացավ նաև քոլեջի նվագախումբը Աննա Ալավերդյանի ղեկավարմամբ։
- Մայիսի 27-ին Հայաստանի առաջին հանրապետության տոնին ընդառաջ Արմավիրի արվեստի պետական քոլեջի ժողնվագախմբի ղեկավար Աննա Ալավերդյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց համերգ, որի ընթացքում ելույթ ունեցավ քոլեջի նվագախումբը ։ Պատանի երաժիշտները փայլեցին բեմում իրենց անզուգական կատարումներով և հանդիսատեսին պարգևեցինն աննկարագրելի ակնթարթներ։
- Հունիսի 6-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի սաները մշակութային հագեցած օրն անցկացրին Ալ.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում <<Քույր դպրոցներ>> ծրագրի 4-րդ փուլի շրջանակում կազմակերպված Արմավիրի արվեստի պետական քոլեջի, Արմավիրի քաղաքապետարանի արվեստի դպրոցի, Արմավիրի մարզի արվեստի դպրոցի և Մեծամորի Շ.Ազնավուրի անվան արվեստի դպրոցի համատեղ համերգային ծրագրով և մշակութային աշխատանքների ցուցադրությամբ ։
- Հունիսի 6-14 Արմավիրի արվեստի պետական քոլեջում անցկացվեց քոլեջի ավարտական կուրսի ուսանողների պետական քննություններն ու դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը: Պետական ավարտական քննական հանձնաժողովներում ընդգրկված էին արվեստաբանության բնագավառում մեծ հեղինակություն ունեցող անվանի պրոֆեսորներ Սերգեյ Սարաջյանը, Գայանե Գեղամյանը, Ծովինար Հովհաննիսյանը, Կարեն Գևորգյանը, Ավետիք Ավետիսյանը, արվեստագիտության թեկնածու, գիտաշխատող Մարիաննա Տիգրանյանը:
- Հունիսի 17-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում անցկացվեց տարեվերջյան հաշվետու ցուցադրություն-համերգին:<<Գեղանկարչություն>> բաժնում սովորող ուսանողների գեղեցիկ նկարները զարդարել էին քոլեջի նախասրահը ու բակը ` հիացնելով արվեստասերներին: Միջոցառմանը իրենց մասնակցությունը ունեցան նաև Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը , փոխքաղաքապետ Վ.Սարգսյանը և արվեստի մի շարք նվիրյալներ: Քոլեջի սաների գեղեցիկ երաժշտական ու պարային ելույթները զարմացրին ու հիացրին ներկաներին : Համերգային ծրագիրն ամփոփվեց արվեստագիտության թեկնածու, գիտաշխատող Մարիաննա Տիգրանյանի հեղինակած <<Արմավիր>> երգի պրմիերայով:
- Հունիսի 20-ին քոլեջում <<Դերասանական արվեստ>> բաժնի ուսանողները դասախոս Վ.Վարդանյանի նախաձեռնությամբ բեմադրեցին Դերենիկ Դեմիրճյանի <<Քաջ Նազար >> պիեսը: