ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվում է մրցույթ  ՀՀ Արմավիրի մարզի <<Արմավիրի արվեստի պետական քոլեջ>>   ՊՈԱԿ-ի գործավարի  (0,5 միավոր ծանրաբեռնվածություն) թափուր տեղի համար:

Մրցույթին մասնակցելու համար անձը  ներկայացնում է՝

1) դիմում (Ձև 1),

2) կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը),

3) անձնագիր (բնօրինակը և պատճենը),

4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),

5) ինքնակենսագրություն (Ձև 4),

6) մեկ լուսանկար` 3×4 չափի,

7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու   իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,

8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը),

9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև նոյեմբերի 9-ը ներառյալ,  ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 15-ին`ժամը 10.00,  Արմավիրի արվեստի պետական քոլեջում. հասցե՝  ք. Արմավիր, Երևանյան 32:

Տեղեկությունների համար զանգահարել ՝ (237)2-28-00 , (077)-76-91-11 հեռախոսահամարներով:

  • November 1, 2021
  • |