Ապրիլի 14-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի տարբեր բաժինների 2-րդ և 3-րդ կուրսի մի շարք ուսանողները դաս. գծով փոխտնօրեն Հ.Քուրդյանի և քոլեջի մասնագիտական կողմնորոշման կենտրոնի պատասխանատու Գ.Եսանայի ղեկավարությամբ այցելեցին Երևան: Ցեղասպանության թանգարան- ինստիտուտում ուսանողները ծանոթացան մարդկության պատմության ամենաողբերգական էջերից մեկի փաստագրական վկայություններին, իսկ հուշահամալիր այցի ընթացքում հարգանքի տուրք մատուցեցին ապրիլի 24-ի անմեղ զոհերի հիշատակին: Այնուհետև ուսանողները այցելեցին մեծանուն հայազգի նկարիչ Մ.Սարյանի տուն-թանգարան: Անվանի հայ գեղանկարչի ներկայացված աշխատանքները ուսանողների համար ներշնչանքի մեծ աղբյուր դարձան։
Մշակութային օրը շարունակվեց Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն այցելությամբ, որտեղ նրանք քոլեջի տնօրինության և դասախոսական անձնակազմի հետ միասին դիտեցին Ժ.Բիզեի <<Կարմեն>> օպերան: