Ապրիլի 13-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում դաս.գծով փոխտնօրեն Հ.Քուրդյանը կազմակերպվել էր բաց դաս 2-րդ կուրսի <<Գեղանկարչության>> բաժնի ուսանողների մասնակցությամբ, որը նվիրված էր ամերիկահայ հայտնի նկարիչ Արշիլ Գորկուն։ Նա Ցեղասպանության սարսափելի օրերի ականատես դարձավ մարդու ձևավորման համար թերևս ամենակարևոր փուլում՝ դեռահասության շրջանում: Ուսանողները հանգամանալից ներկայացրին նկարչի կյանքը ,թե ինչպիսի հետքեր են թողել այդ սոսկալի դեպքերը նրա հոգում, որի արգասիքն են դարձել նրա մեկը մյուսից նուրբ և զգայուն սյուրռեալիստական կտավները, որոնցում Գորկին պատկերել է իր վերապրածն ու զգացածը, այն ցավը, որ տեսել ու ապրել է հայ մարդը: Դասի ընթացքում ելույթ ունեցան քոլեջի գործիքային կատարողական արվեստի, երգեցողության, դերասանական արվեստի բաժիններում սովորող ուսանողներ,որոնց ելույթներն էլ ավելի տպավորիչ դարձրին մատուցված նյութը: