Ապրիլի 9-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի հյուրընկալ դահլիճում տաղանդաշատ ուսանողուհի Գրետա Վարդանյանի մենահամերգն էր ։ Քանոնի քաղցրանուշ հնչյունները թևածում էին դահլիճի լռության մեջ’ ունկնդիրների սրտերը լցնելով հույզերով ու ջերմությամբ։Շնորհալի երիտասարդ քանոնահարուհու` մեկը մյուսին գերազանցող հրաշալի կատարումները վկայում են խոստումնալից և բեմական մեծ ապագայի մասին։
Միջոցառմանը ներկա էին պատվավոր հյուրեր` Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանը, ով մեծ ներդրում է ունեցել Գրետայի կատարողական արվեստի կատարելագործման և կայացման գործում և Արմավիրի քաղաքապետարանի արվեստի դպրոցի տնօրեն Շահեն Օրդուբեկյանը։
Քոլեջի տնօրինությունը սրտանց շնորհավորում է իր ուսանողուհուն կայացած հիանալի մենահամերգի համար ` մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնում դասախոսներ Ա.Ահարոնյանին, Ա.Ալավերդյանին,Ե.Վարդազարյանին, Ն.Մաթևոսյանին.Ա.Աղաջանյանին կազմակերպված հրաշալի համերգի համար ։