ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նորից հայտարարվում է մրցույթ  ՀՀ Արմավիրի մարզի <<Արմավիրի արվեստի պետական քոլեջ>>   ՊՈԱԿ-ի իրավախորհրդատուի (0,5 միավոր)  թափուր տեղերի համար:

Մրցույթին մասնակցելու համար անձը  ներկայացնում է՝

  1. Գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1),
  2. Փաստաթուղթ (դիպլոմ)՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
  3. Անձնագրի պատճենը,
  4. Ինքնակենսագրություն (Ձև 4),
  5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները(դրանց առկայության դեպքում),
  6. Մեկ լուսանկար՝ 3×4 չափի,
  7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
  8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև մարտի  25-ը ներառյալ:

Մրցույթը կկայանա 2021թ.  ապրիլի  6-ին`ժամը 10.00,  Արմավիրի արվեստի պետական քոլեջում. հասցե՝  ք. Արմավիր, Երևանյան 32:

Պայմաններին ծանոթանալու համար կարող եք զանգահարել ՝ (237)2-28-00 , (077)-76-91-11 հեռախոսահամարներով:

  • March 12, 2021
  • |