Այսօր Արմավիրի արվեստի պետական քոլեջում կազմակերպվեց առաջին օգնության համար անհրաժեշտ դեղորայքի, հիգիենայի պարագաների, քաղցրավենիքի հավաք, որն ուղարկվեց մեր սահմաններն անսասան պահող մեր քաջարի մարտիկներին:Հավաքին ակտիվորեն մասնակցեցին քոլեջի տնօրինությունը, դասախոսական և վարչական անձնակազմը, ողջ ուսանողությունը և բազմաթիվ շրջանավարտներ :Սա մի փոքրիկ քայլ էր ու հիանալի առիթ մեկտեղելու մեր բոլորիս խիղճն ու օգնությունը մեկ վայրում:
Հոգու թրթիռով ենք սպասում այսօր բանակում գտնվող մեր դիրքապահ ուսանողների վերադարձին, քանզի նրանք են մեր ժամանակի իրական և գործող հերոսները:
Առանձնակի հպարտությամբ ենք լցված, երբ տեսնում եմ հերոսական սերնդի արժանավոր հետնորդներին` տաղանդավոր, աշխատասեր, հայրենապաշտ մեր ուսանողներին, որոնք պատրաստ են հայրենիքի առաջին իսկ կանչով գնալու իրենց ավագ եղբայրների, հայրերի ու պապերի արժանավայել ճանապարհով ու այս օրհասական պահին սեփական արյամբ ջրելու Ծառը Հայրենյաց…