Հայտարարվում է մրցույթ ՀՀ Արմավիրի մարզի <<Արմավիրի արվեստի պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ի երգեցողություն, դուդուկ, դհոլ և երաժշտական տեսական առարկաներ մասնագիտությունների դասախոսների, իրավախորհրդատուի, բուժքրոջ թափուր տեղերի համար:
Մրցույթին մասնակցելու համար անձը ներկայացնում է՝
- Գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1),
- Փաստաթուղթ (դիպլոմ)՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
- Անձնագրի պատճենը,
- Ինքնակենսագրություն (Ձև 4),
- Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները(դրանց առկայության դեպքում),
- Մեկ լուսանկար՝ 3×4 չափի,
- Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները ուղարկել armavir_artcollege@mail.ru էլեկտրոնային հասցեին, իսկ մրցույթի օրը ներկայանալ վերոնշյալ փաստաթղթերի բնօրինակներով:
Փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ:
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին`ժամը 10.00, Արմավիրի արվեստի պետական քոլեջում. հասցե՝ ք. Արմավիր, Երևանյան 32:
Տեղեկությունների համար զանգահարել ՝ (237)2-28-00 , (077)-76-91-11 հեռախոսահամարներով: