ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվում է մրցույթ  ՀՀ Արմավիրի մարզի <<Արմավիրի արվեստի պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ի մասնագիտական ուսումնական հաստատության կարիերայի ստորաբաժանման պատասխանատուի, նվագակցողի, ռուսաց լեզու առարկայի, դիզայն , դերասանական արվեստ, երգեցողություն, դուդուկ, դհոլ և երաժշտական տեսական առարկաներ  մասնագիտությունների դասախոսների թափուր տեղերի համար:

Մրցույթին մասնակցելու համար անձը  ներկայացնում է՝

  1. Գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1),
  2. Փաստաթուղթ (դիպլոմ)՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
  3. Անձնագրի պատճենը,
  4. Ինքնակենսագրություն (Ձև 4),
  5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները(դրանց առկայության դեպքում),
  6. Մեկ լուսանկար՝ 3×4 չափի,
  7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
  8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

Փաստաթղթերի պատճենները ուղարկել armavir_artcollege@mail.ru  էլեկտրոնային հասցեին, իսկ մրցույթի օրը ներկայանալ վերոնշյալ փաստաթղթերի բնօրինակներով:

Փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև սեպտեմբերի 10-ը ներառյալ:

Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին`ժամը 10.00,  Արմավիրի արվեստի պետական քոլեջում. հասցե՝  ք. Արմավիր, Երևանյան 32:

Տեղեկությունների համար զանգահարել ՝ (237)2-28-00 , (077)-76-91-11 հեռախոսահամարներով:

  • August 28, 2020
  • |