Հունիսի 19-ին և 21-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի դահլիճում դաշնամուրային և լարային դասական ստեղծագործությունների մենահամերգային ծրագրերով հանդես եկան քոլեջի երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողներ` Հարություն Եդիգարյանը, Նազելի Սարգսյանը և Վալենտինա Հունանյանը: Մենակատարները հուզված էին և միաժամանակ շատ ոգևորված, ինչն էլ համերգին ջերմություն և գեղեցիկ մթնոլորտ հաղորդեց: Քոլեջի տնօրինությունը սրտանց շնորհավորում է դասախոսներ`Ելենա Վարդազարյանին, Տիգրան Պադարյանին և տաղանդաշատ ուսանողներին կայացած մենահամեգի առթիվ, ուսանողներին մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: