Բաբելոնյան խառնաշփոթ

Մայիսի 29-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում կայացավ միջոցառում <<Բաբելոնյան խառնաշփոթ>> խորագրոով, որը կազմակերպել էր քոլեջի օտար լեզվի դասախոս` Մ.Պետրոսյանը: Միջոցառման թեման առաջին մարդու արարումից մինչև Բաբելոնյան աշտարակի փլուզուման պատճառ հանդիսացող մարդկային տարբեր լեզուների ծագումն էր: Միջոցառման ողջ ընթացքում ուսանողները թեման մեկնաբանում էին և՛ հայերեն, և՛ անգլերեն: Բեմը ձևավորված էր պատմական կոլորիտով և խորհրդանշական դեկորացիաներով: Միջոցառումը կազմակերպված էր մեծ հոգատարությամբ և սիրով, ինչի արդյունքում անչափ տպավորիչ բեմական խոսքն ու վարպետ կատարումները մեծ բավականություն պարգևեցին հանդիսատեսին:

  • May 29, 2019
  • |