Արմավիրի արվեստի պետական քոլեջում ձևավորում է կարիերայի ուղղորդման ակտիվ միջոցառումների կազմակերպման ավանդույթներ, որի շրջանակներում քոլեջում անցկացվեցին մի շարք ոչ ֆորմալ դասընթացներ` <<Հաջող կարիերա ստեղծելու հիմնական քայլերը>>, <<Հաղորդակցման կարողությունների ձևավորում>>, <<Ինչպես դառնալ ձեռներեց>>, <<Աշխատանքի որոնում և կարիերայի հնարավորությունների ուսումնասիրում>> և մի շարք այլ թեմաներով: Կարիերայի կենտրոնի իրականացրած դասընթացները անցկացվում են տարբեր արդի մեթոդների, խաղերի միջոցով, որը մեծ հետաքրքրություն է առաջացնում ուսանողների շրջանում, ինչի շնորհիվ իրականացվող աշխատանքներին ակտիվ մասնակցում են ոչ միայն ավարտական, այլ նաև մյուս կուրսի ուսանողները: