Մայիսի 22-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում կազմակերպվեց բաց դաս՝ նվիրված հայազգի շանսոնյե, կոմպոզիտոր, դերասան, հասարակական գործիչ, ՀՀ ազգային հերոս, իր բնորոշմամբ՝ «100 տոկոսով ֆրանսիացի և 100 տոկոսով՝ հայ» Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին: Միջոցառման ընթացքում քոլեջի ուսանողների կենդանի կատարմամբ հնչեցրին աշխարհահռչակ երգչի մի շարք ստեղծագործություններ, ներկայացրին դրվագներ նրա հագեցած ստեղծագործական կյանքից: Հուզառատ պահեր ապրեցին թե՛ ուսանողները, թե՛ հանդիսատեսը: