Այսօր՝ ապրիլի 27-ին, ողջ հանրապետությունն առաջին անգամ նշում է Քաղաքացու օրը: Արմավիր քաղաքում նույնպես տոնական տրամադրություն էր, որին մասնակից էին դարձել նաև Արմավիր քաղաքի Արվեստի պետական քոլեջի սաները, դասախոսներն ու ողջ տնօրինությունը: Մեր միջոցառումների մեկնարկն սկսվեց քաղաքային զբոսայգում կազմակերպված համերգով, որի ընթացքում հանդես եկան քոլեջի պարային, դհոլահարների և վոկալ համույթները, ժողգործիքների նվագախումբը: Հանրապետության փողոցի սկզբնամասում ներկայացվեցին քոլեջի ուսանողների նկարչական և դիզայներական աշխատանքները: Այնուհետև ուսանողների մեծամասնությունը մասնակցեց արվեստի դպրոցում կազմակերպված <<Իրազեկ ուսանող>> երիտասարդական քննարկմանը, որը իրականացվել էր <<Ռեստարտ>> ուսանողական-երիտասարդական նախաձեռնությամբ: Քննարկումից հետո ուսանողները շտապեցին քաղաքային հրապարակ՝ ըմբոշխնելու Կոմիտասի անվան լարային քառյակի երաժշտական կատարումները և հետևելու տոնական համերգային ծրագրին: