Արևի նման նայեք աշխարհին

Անց ենք կենումմիայն անմահ
Գործն է խոսվում լավ ու վատ.
Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա
Ու մարդ կերթա անարատ։

 Թումանյանական այս խոսքերով ավարտվեց փետրվարի 19-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված հերթական ցերեկույթը` գալիք սերունդներին փոխանցելով ամենային հայոց բանաստեղծի իմաստուն խորհուրդը: Միջոցառման ընթացքում ուսանողները ասմունքեցին  հանճարեղ հեղինակի ժողովրդական պարզությամբ և անսահման հայրենասիրությամբ համեմված բանաստեղծական տողեր, իրականացրին նրա խոսքերի հիման վրա գրված երաժշտական կատարումներ, հատվածներ բեմադրեցին հայ երգարվեստի գոհար համարվող <<Անուշ>> օպերայից: Իսկ բեմում ստեղծած չափազանց հայկական միջավայրը միջոցառումն էլ ավելի տպավորիչ և հետաքրքիր  դարձրեց: Միջոցառման ավարտին  Հ.Թումանյանի գրքասիրությունը սերունդներին օրինակ դարձնելու համար, քոլեջում կազմակերպվեց  նվիրատվություն, որի շրջանակներում քոլեջի մի շարք ուսանողներ ու դասախոսներ սիրով գրքեր նվիրեցին քոլեջի գրադարանին:

 

  • February 19, 2019
  • |