«ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ»

Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրեն` Նունե Մուրադյանը և ողջ աշխատակազմը, սրտանց շնորհավորում են քոլեջի II կուրսի ուսանողուհի ` Տատյանա Հմայակյանին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացած <<STARS OF PRAGUE>> արվեստի միջազգային մրցույթ-փառատոնում տարած փայլուն հաղթանակի և մեծ մրցանակակրի կոչմանն արժանանալու կապակցությամբ: Մեր ուսանողուհու մեծագույն հաղթանակի առթիվ շնորհավորում ենք նաև Արմավիրի արվեստի պետական քոլեջի երգեցողության բաժնի դասախոս` Համեստ Հովհաննիսյանին, իր պատվավոր գործը փայլուն իրականացնելու և նման ուսանողուհի կրթելու համար:
Շարունակական այս հաղթանակներն արդեն բարի ավանդույթ են դարձել և յուրաքանչյուր անգամ հաղթանակի բերկրանք և հպարտություն են պարգևում բոլորիս: Մաղթում ենք նորանոր հաղթանակներ:

  • February 8, 2019
  • |