«ՀՀ բանակը 27 տարեկան է»

2019թ. հունվարի 30-ին հայկական բանակի կազմավորման տարեդարձի կապակցությամբ Արմավիրի մարզում տեղակայված զորամասում կազմակերպված տոնական համերգին մասնակցում էին Արմավիրի արվեստի պետական քոլեջի տաղանդաշատ սաները։ Օրվան համահունչ երաժշտական կատարումներով հանդես եկավ քոլեջի վոկալ, վոկալ-գործիքային համույթները, դհոլահարների համույթը, անհատ կատարողներ: Հպարտության բարձր զգացումով լցված քոլեջի սաները իրականացրին իրենց առջև դրված մեծ առաքելությունը և բարձր տրամադրություն հաղորդեցին մեր քաջ զինվորներին: Երիտասարդ երաժիշտների աշխատանքը լիովին գնահատվեց դահլիճից հնչած բուռն ծափողջույններով և զինվորներին պարգևած մեծ ուրախությամբ :

  • January 30, 2019
  • |