«ԱՄԱՆՈՐՅԱ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ»

Դեկտոմբերի 25-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում դաստիարակչության աշխ. գծով փոխտնօրեն `Հ.Քուրդյանի ղեկավարմամբ տեղի ունեցավ ուրախ ցերեկույթ՝ նվիրված Ամանորին: Միջոցառմանը մասնակցում էին քոլեջի բոլոր կուրսերի ուսանողները: Յուրաքանչյուր կուրս հանդես եկավ յուրովի: Դահլիճում թևածող երգն ու պարը, ամանորյա մաղթանքներն ու բանաստեղծությունները բարձրացրին ներկաների տրամադրությունը՝ նոր շունչ հաղորդելով նախատոնական լարված օրերին:
Թող՛ գալիք Նոր տարին՝ 2019թ. լինի խաղաղության, երջանկության, ուրախուախության տարի:

  • December 25, 2018
  • |