«Այցելություն Երևանի մանկական պատկերասրահ»

Դեկտեմբերի 1-ին արվեստի քոլեջի պրակտիկայի բաժնի 1-ին դասարանի սաների համար դասատուներ ` Լ. Ղազարյանը և Ա. Ասլանյանը կազմակերպել էին էքսկուրսիա Երևանի մանկական պատկերասրահ, որտեղ երեխաները ծանոթացան աշխարհի երեխաների ստեղծագործությունների հետ ։ Երեխաները բավականին տպավորված էին և ոգևորված այնուհետև այցելեցինք Էջմիածնի մայր տաճար , շատերը առաջին անգամ էին այն տեսնում , հիացած էին որմնանկարչությամբ , լսեցինք հոգևոր երաժշտություն և ուրախ վերադարձանք տուն։

  • December 1, 2018
  • |