«Ցուցահանդես»

2018թ. նոյեմբերի 30-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և <<Արտկոնցեպտ>> միջազգային ասոցացիայի նախաձեռնությամբ կազմակերպված <<Ձեռք ձեռքի >> մանկապատանեկան արվեստի III ինտեգրատիվ հանրապետական փառատոնը, միտված հաշմանդամություն ունեցող երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտմանն ու ժամանակակից աշխարհում նրանց լիարժեք ինտեգրմանը:
Փառատոնին առաջին անգամ միացավ նաև Արմավիրի արվեստի պետական քոլեջը, որի ժամանակ իրենց ստեղծագործական աշխատանքների ցուցադրությամբ ներկայացան քոլեջին կից պրակտիկայի բաժնի տաղանդավոր սաները: Ցուցահանդեսում ներկայացված էին նաև <<Արևածագ>> երեխաների աջակցության կենտրոնի, ինչպես նաև Արմավիրի քաղաքապետարանի արվեստի դպրոցի սաների աշխատանքները:
Ցուցահանդեսի պատվավոր բացումը ազդարարվեց Արմավիրի արվեստի պետական քոլեջի վոկալ –գործիքային համույթի ելույթներով:

  • November 30, 2018
  • |