ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 5-9-ը հայտարարել էր մեդիագրաագիտության կրթական շաբաթ, որի նպատակն էր մեզ շրջապատող մեդիան ճանաչելու, դրա դերն ու նշանակությունը հասկանալու, Հայաստանում մեդիագրագիտությունը խթանելու և կրթական մաս դարձնելու: Արմավիրի արվեստի պետական քոլեջը ինչպես միշտ միանալով ցանկացած նմանատիպ նախաձեռնության նոյեմբերի 9-ին անցկացրեց բաց դաս և վիդեոդիտում <<Մեդիագրագիտություն>> թեմայով, որը կազմակերպել էր քոլեջի հանրակրթական ցիկլի վարիչ` Ա.Ալավերդյանը: Բաց դասին ներկա էին դասախոսներ և երկրորդ ու երրորդ կուրսի ուսանողներ: Այն անցավ շատ բովանդակալից և բուռն քննարկումներով: Դասի ավարտին փոխտնօրեն Ռ.Համբարյանը նշեց, որ նման միջոցառումները նպաստում են որպեսզի հասարակությունը լինի մեդիայի մասնակից, պահանջի լավ մեդիա և լինի գրագետ սպառող: