Նոյեմբերի 1-ին Արմավիրի արվեստի պեկական քոլեջի երաժշտական բաժնի III կուրսի ուսանողները, կուրսղեկ՝ Ա.Ավետիսյանի ղեկավարմամբ այցելեցին Հայաստանի ազգագրության թանգարան և Բամբակաշատ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Ուսանողները ծանոթացան թանգարանում ընդգրկված նյութերին, որոնք պատմում են Հայկական լեռնաշխարհի բնակիչների կենցաղի ու մշակույթի մասին՝ քարե դարից մինչև մեր օրեր։ Այնուհետև երաժշտական գործիքների ցուցասրահներում հանդես եկանհամապատասխան գործիքների գեղեցիկ կատարումներով գեղեցիկ կատարումներով, որոնք զուգակցվել են երաժշտական և պարային համարներով: Շրջելով ողջ թանգարանով՝ հիացան ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի՝ միջնադարյան ամրոցի տեսքով նախագծված թանգարանի գեղեցկությամբ: Ճանապարհին այցելեցին նաև Բամբակաշատ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ աղոթքի և մի քանի շարականների երգեցողությամբ ամփոփեցին օրվա հոգևոր առաքելությունը: