2018 թ. հոկտեմբերի 24 – ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի <<դիզայն>> և <<գեղանկարչություն>> բաժինների 2–րդ կուրսի ուսանողները գեղարվեստի բաժնի վարիչ Ս. Մանուկյանի ուղեկցությամբ այցելեցին Երևան՝ Ազգային պատկերասրահ, որտեղ բացվել էր Մինաս Ավետիսյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը: Այստեղ տեղ էին գտել Երևանի ժամանակակից և ռուսական արվեստների թանգարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Արամ Խաչատրյանի տուն -թանգարանի աշխատանքները: Ներկայացված էին նաև գործեր մասնավոր հավաքածուներից: Ուսանողներից շատերի համար բացահայտում էր Մինաս Ավետիսյանի ՝ «Գայանե» բալետի և այլ բալետային ներկայացումների էսքիզները, ինչպես նաև՝ կավճամատիտով ու գրաֆիտով թատերական զգեստների էսքիզները: «Խաթաբալա» ֆիլմում պատի պաստառի ձևավորումը ևս Մինաս Ավետիսյանինն է: Այնուհետև ուսանողները այցելեցին Պատկերասրահի հաջորդ ցուցասրահը, որտեղ նույնպես բացվել էր ցուցահանդես՝ նվիրված 20 – րդ դարի ճանաչված նկարիչ Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100 – ամյա հոբելյանին: «Ակունք» անունը կրող ցուցահանդեսը Զարդարյանի ողջ ստեղծագործության տրամաբանական ամփոփումն է:
Այստեղ ուսանողները ծանոթացան նկարչի՝ ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացված Ազգային պատկերասրահի և ընտանիքի հավաքածուների շուրջ 70 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներին, որոնց մի մասը ի դեպ ցուցադրվում էր առաջին անգամ:
Մեր արվեստագետների օրը եզրափակվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ա. Ադանի <<Ժիզել>> 2 գործողությամբ բալետային ներկայցման դիտմամբ: