Հայաստանը տոնում է Անկախության օրը

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության տոնը։  1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին: Բնակչության ճնշող մեծամասնությունը «այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։

Այս տարի լրացավ անկախության հռչակման 27-ամյակը։ Անկախության օրվա միջոցառումներն այս տարի անցնան «Դու անկախ ես» կարգախոսի ներքո, և դրանց հիմնական կիզակետը  Երևանի և ՀՀ բոլոր մարզերի  կենտրոնական հրապարակներն էին։ Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակը ևս լեցուն էր մարդկանցով, կազմակերպվել էին տարբեր միջոցառումներ, ցուցահանդեսներ, համերգներ որոնց անմիջական մասնակցություն ուներին նաև Արմավիրի արվեստի պետական քոլեջի սաները: Քոլեջի վոկալ և պարային համույթները, ժող. նվագախմբը հիացրել էր հանդիսատեսին իր պրոֆեսիոնալիզմով և  պատրաստվածությամբ, իսկ մարզպետարանի հարակից կանաչապատ այգին գեղեցկացել էր քոլեջի գեղանկարչություն և դիզայն բաժնում սովորող սաների հետաքրքիր ու աննման աշխատանքներով:

 

  • September 21, 2018
  • |