ԲԱՐԻ ԵՐԹ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ

 

Սիրելի ուսանողներ, դասախոսներ և ծնողներ, շնորհավորում ենք Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որով սկսվում է հույսերով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը:

Հատկապես ջերմորեն  շնորհավորում ենք քոլեջի շեմն առաջին անգամ ոտք դնողներին` նրանց մաղթելով լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն, իսկ դասախոսներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում:

Նոր ուսումնական տարին թող լինի առավել հագեցած և արդյունավետ, քանզի որակյալ կրթությունը մեր ժողովրդի կյանքում միշտ է եղել գերակա նպատակ:

  • September 4, 2018
  • |