Հունիսի 25-ին, Արվավրրի արվեստի պետական քոլեջում թևածում էր տոնական տրամադրություն: Քոլեջի դահլիճում հանդիսավոր կերպով շրջանավարտներին հանձնվեցին ավարտական դիպլոմները: Մինչ հանձնման արարողության մեկնարկը ՝ հիշարժան օրվա առթիվ իր ողջույնի և շնորհավորանքի խոսքը հղեց քոլեջի տնօրեն Նունե Մուրադյանը: Այնուհետև յուրաքանչյուր մասնագիտության գծով բաժնի վարիչները, շրջանավարտներին շնորհավորական խոսքեր հղելուց հետո, հանձնեցին ավարտական դիպլոմները:
Ուսանողները ևս անմասն չմնացին և իրենց երախտիքի խոսքը դիզայն բաժնի շրջանավարտները հայտնեցին փոքրիկ ցուցահանդեսի և բարեմաղթանքների տեսքով, որն ուղղված էր ինչպես քոլեջի ղեկավարությանը, այնպես էլ բոլոր դասխոսներին և քոլեջի յուրաքանչյուր աշխատակցին: