Սարդարապատ 100

2018թ. Մեր բոլորիս համար նշանավորվում է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանով: Արմավիր արվեստի պետական քոլեջն իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում տոնին նվիրված մարզում կազմակերպվող ամենատարբեր միջոցառումներին: Մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիր այցելելուց հետո քոլեջի ուսանողները ելույթ ունեցան Արմավիրի մշակույթի տանը կազմակերպված համերգին: Քոլեջի երգեցողության ,փողային և պարային բաժնինների ուսանողները իրենց անզուգական , հայրենասիրական ոգով տոգորված ելույթներով անմոռանալի տպավորություն թողեցին և հուզեցին հանդիսատեսին:
Թող որ հայ ժողովուրդը միայն մայիսներ` հաղթանակներ տոնելու, հաղթանակի շուրջ համալրվոլու առիթներ ունենա:

  • May 31, 2018
  • |