Մայիսի 6–ին Արմավիրի արվեստի պետական քոլեջն ընդունելով <<Ինտերգրման երիտասարդական ակումբ >> Հ/Կ-ի նախագահ` Օ. Ավետիսյանի հրավերը՝ մասնակցեց Մայիսյան հերոսամարտերին նվիրված էտյուդի Սարդարապատի հուշահամալիրում: Էտյուդին մասնակցում էին գեղանկարչություն և դիզայն բաժինների ուսանողները՝ Լ. Մուրադյանի ղեկավարությամբ: Ուսանողների կատարած աշխատանքները կցուցադրվեն քոլեջում բացվող ցուցահանդեսին, որը կնվիրվի Սարդարապատի 100-ամյակին:
Չնայած օրը անձրևոտ էր, բայց մթնոլորտը շատ ջերմ և դրական էր, ինչն էլ նպաստեց ուսանողների կողմից մի շարք գունագեղ և հետաքրքիր բնանկարների ստեղծմանը: Ուսանողները շրջեցին հուշահամալիրում և իմացան, որ վերջինս խորհրդանշում է Սարդարապատի հերոսամարտի պատմական նշանակությունը հայրենիքի փրկության և Հայոց հնագույն մշակույթի պահպանության համար: Նրանք այցելեցին Հայոց ազգագրության թանգարան և ծանոթացան Հայոց ազգային մշակույթին և Մայիսյան հերոսամարտերի պատմությանը նվիրված հիմնական ցուցադրություններին: Այս ամենը նրանց մեջ արթնացրեց հայրենասիրական ոգի և մեծ խանդավառություն: Ուսանողները մի պահ, կարծես, տեղափոխվեցին 1918 թ. մայիս՝ պատկերացնելով Մայիսյան հերոսամարտերի բուռն ընթացքն ու աննախադեպ նշանակությունը, ինչն էլ չէր կարող չարտացոլվեր նրանց աշխատանքներում: Երբ օրը մոտեցավ ավարտին, ուսանողները միմյանց հաջողություն մաղթեցին, հանդիպումների նոր ակնկալիքներով: