Այս ցուցահանդեսը խոնարհում և
երկրպագությունն է Տիրոջը` նրա
ամենամեծ արարումի` մորը ստեղծելու համար:
Մայրը` երկիրը տիեզերքի հետ, մարդուն
ամենազորի հետ կապող օղակն է:
Գարնանային, մայրության և գեղեցկության օրվա առիթով տեղի ունեցող միջոցառումների շարքում, իր ուրույն տեսակով առանձնակի ուշադրության արժաբացավ` Արմավիրի արվեստի պետական քոլեջի մանրանկարչության և տառարվեստի համատեղ ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին լավագույն ուսանողների աշխատանքները և սիրված դասախոս` Մկրտիչ Սարգսյանի հրաշալի գործերը:
Միջոցառմանը հրավիրված էին մտավորականներ, արվեստացերներ, ծնողներ և հյուրեր տարբեր ոլորտներից: Բոլորը հիացմունքով շրջում էին լուսավոր սրահով, վայելոլով օրվա խորհուրդը, որը հագեցած էր արվեստի շնչով: Եթե մարդը ցանկանում է վայելել իրական արվեստը, ապա պետք է լինի գեղարվեստորեն կրթված մարդ:
Ցուցահանդեսը տպավորիչ էին դարձնում տառարվեստի յուրօրինակ պաստառներով քառյակները, թևավոր խոսքերը, աֆորիզմներնն ու խորիմաստ խորհուրդները, որոնք ընտրված էին Մկրտիչ Սարգսյանի բարձրաճաշակ ու խիստ ընկալումներով: Ամեն ինչ գեղեցիկ էր հուզվելու աստիճան, իսկ գեղեցիկը տեսնողը մասնակից է նրա արարմանը:
Ցուցահանդեսը ինքնին գրականության և արվեստի (սինթեզում) էր` համադրում…
Նկատելի չէր դասախոս-ուսանող տարբերությունները: Արվեստի ստեղծագործությունները նման են մարդկանց. նրանք կարողանում են լինել հաճելի նույնիսկ շատ մեծ թերությունների առկայությամբ անգամ:
Այցելուները տպավորված էին և բարձր տրամադրությամբ դուրս եկան սրահից. ամեն ինչ ընկալված էր ու … գնահատված: Արվեստի ընկալումը միայն այն ժամանակ կարող է իսկական հաճույք պատճառել, երբ գոյություն ունի ընկալման արվեստը: Ամեն ինչ բարձրակարգ էր, տպավորիչ և ուսանելի:
Հոդվածի հեղինակ` Հռիփսիմե Ավետիսյան