Ս/թ մարտի 28-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ հանդիպում Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի դպրոցի տնօրեն պատմաբան` Իշխան Պետրոսյանի հետ:
Հանդիպմանը ներկա էին քոլեջի տնօրեն` Ն.Մուրադյանը, քոլեջի դասախոսներ և ուսանողներ: Հանդիպումը նվիրված էր Մայիսյան հերոսամարտերին և Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծմանը: Այն շատ բովանդակալից էր և ուսուցողական: Պարոն` Պետրոյանը խոսեց Հայ ժողովրդի անցած փառապանծ մաքառումներով լի հերոսական ուղու մասին, Հայոց արքաների, ազգային հերոսների և արյան գնով նվաճված հաղթանակաների մասին, որոնք ոսկե տառերով գրվեցին մեր պատմության էջերին: Այդպիսի հաղթանակներից էր Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը, որը կայացավ Բաշ –Ապարանի, Ղարաքիլիսայի և Սարդապապատի հերոսական ճակատամարտերի փայլուն հաղթանակների արդյունքում: Հանդիման ընթացքում Ի.Պետրոսյանը պատասխանեց ուսանողների բազմաթիվ հարցերին: Ուսանողները դիտեցին մի քանի դրվագներ <<Սարդարապատ>> փաստա-վավերագրական ֆիլմից, իսկ հետո երգեցողության բաժնի ուսանողները կատարեցին Ե.Չարենցի <<Ես իմ անուշ հայաստանի>> բանաստեղծության բառերով գրված երգը, որը հուզեց և ոգեշնչեց բոլորին: Հանդիպման ավարտին իր շնորհակալական խոսքով հանդես եկավ քոլեջի տնօրեն` Ն.Մուրադյանը նշելով, որ նման հանդիպումները էլ ավելի են նպաստում մեր երիտասարդության հայրենասիրական ոգու կայացմանն ու զարգացմանը: