Շնորհավորանք

Սիրելի կանայք և աղջիկներ
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ:
Մաղթում եմ Ձեզ հրաշալի այս տոնի առթիվ գարնանային հմայք ու տրամադրություն :
Թող Ձեր բոլոր օրերը լեցուն լինեն խինդով, Ձեր հոգիներում մշտապես թագավորեն լույսն ու ջերմությունը:
Թող Ձեր կյանքում պակաս կարևոր տեղ չունենան մասնագիտական ու աշխատանքային հաջողությունները:
Մաղթում եմ Ձեզ անձնական հարատև երջանկություն, առողջություն, սեր եւ բեղմնավոր գործունեություն:
Թող ի կատար ածվեն Ձեր բոլոր նվիրական երազանքները:
Այսօր նախատոնական տրամադրություն մեզ պարգևեց քոլեջին կից պրակտիկայի բաժնի կողմից բացված ցուցահանդեսը `քոլեջի դաշնամուրային բաժնի սաների երաժշտական կատարումների ներքո:
Հարգանքներով`
Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրեն` Ն. Մուրադյան

  • March 7, 2018
  • |