2017 թ. Նոյեմբերի 28 -ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ տեսական բաժնի <<Մաշտոցից մինչև Կոմիտաս>> խորագիրը կրող բաց դասը։ Այն նվիրված էր հայ հոգևոր երաժշտությանը։ Դասին ներկայացվեցին հայ հոգևոր երաժշտության ծագման և զարգացման կարևորագույն փուլերը, քրիստոնեության ընդունումից, առաջին շարականագիրներ Մեսրոպ Մաշտոցից, Սահակ Պարթևից, Մովսես Խորենացուց, հայերեն առաջին կացուրդի հեղինակ Կոմիտաս Աղցեցուց, տաղերի և գանձերի ստեղծող Գրիգոր Նարեկացուց, հայ միջնադարի կին շարականագիրներ Խոսրովիդուխտից, Սահակադուխտից մինչև 19-20-րդ դդ. Հայ հոգևոր բազմաձայն ժառանգությունը ի դեմս Կարա Մուրզայի, Մակար Եկմալյանի և Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան)։ Քանի-որ, ցավոք սրտի, քոլեջի ուսումնական ծրագրի շրջանակներում որպես դասընթաց ընդգրկված չէ հայ հոգևոր երաժշտությունը, միջոցառումը նպատակ ուներ անդրադառնալու մեր ամբողջ հայ երաժշտության պատմության այդ պրոֆեսիոնալ, ազնվագույն և մաքրամաքուր ճյուղին, որը համաշխարհային մշակութային գանձարանում իր արժանավայել և պատվավոր տեղն ունի։ Դասը վարել է տեսական բաժնի դասախոս՝ Կարինե Աբելի Հովհաննիսյանը։ Դասին մասնակցում էին նաև կատարողական ժող. նվագարանային, երգեցողության և երգչախմբային բաժնի ուսանողները, ովքեր իրենց կատարումներով լրացրեցին, զարդարեցին և ամբողջացրեցին դասը։ Բաց դասին ներկա էին քոլեջի տնօրեն՝ Նունե Աշոտի Մուրադյանը, փոխտնօրեն՝ Ռոբերտ ազգենի Համբարյանը, քոլեջի դասախոսներն ու ուսանողները։