2017 թ. հոկտեմբերի 27 – ին Արմավիրի Արվեստի պետական քոլեջի «դիզայն» և «գեղանկարչություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները, գեղարվեստի բաժնի վարիչ Ս. Մանուկյանի ուղեկցությամբ այցելեցին Ազգային պատկերասրահ, որտեղ նրանք դիտեցին հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200 – ամյակին նվիրված «Արարում» ցուցահանդեսը: Ուսանողների համար ցուցադրված աշխատանքներից ամենահետաքրքիրը Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի «Քաոս» , «Աշխարհի արարում» հռչակավոր կտավներն էին, որոնք Հայաստանում առաջին անգամ էին ցուցադրվում: Այնուհետև ուսանողները այցելեցին Գեղարվեստի պետական ակադեմիա: Շրջելով բոլոր բաժիններով՝ նրանք ծանոթացան այնտեղ սովորող ուսանողների բազմաժանր աշխատանքներին և քանդակներին: