2007թ-ից սկսած ամեն տարի Գյումրի քաղաքում հայ ժողովրդի վերածննդի գաղափարի ներքո անցկացվում է արվեստի «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը:
Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է խթանել դասական, ազգային արվեստի և մշակույթի մասսայականացմանը, տարբեր ազգերի արվեստագետների միջև ստեղծել նոր, ստեղծագործական և բարեկամական կապեր, այլազգի արվեստագետներին մերձեցնել հայ մշակույթին, ծանոթացնել Հայաստանի պատմությանը և մշակութային ժառանգությանը, պատանիներին և երիտասարդներին հնարավորություն տալ իրենց վարպետությունը և ազգային մշակույթը պատշաճ ներկայացնելու համար, գեղարվեստական կրթության բնագավառում կատարել գիտամանկավարժական փորձի փոխանակում: «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը դարձել է Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի մանկական և երիտասարդական արվեստի ամենախոշոր միջազգային տոնահանդեսը: Եվ իհարկե, Արմավիրի արվեստի քոլեջը անմասն չի մնացել այս ամենից և փառատոնից վերադարձել է մրցանակներով: