<<Մշակութային օր>>

2017 թ. ապրիլի 30-ին Արմավիրի Արվեստի պետական քոլեջի <<Դիզայն>> մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները, արվեստի պատմության դասախոս` Թ. Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելեցին Երևան՝ հայտնի և տաղանդաշատ նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան և Գաֆէսճեան արվեստի կենտրոն: Նկարչի տուն-թանգարանում նրանք ծանոթացան գույների վարպետի բազմաժանր աշխատանքներին, իսկ արվեստանոցում ուսանողների համար ամենահետաքրքրականը գեղանկարչի նկարչական պարագաներն էին: Այնուհետև ուսանողները այցելեցին Կասկադ, որտեղ ականատես եղան արտասահմանյան երաժիշտների կողմից հնչող ջազ կատարմանը:  Իսկ Ջերարդ Գաֆէսճեանի արվեստի կենտրոնում հիացան ժամանակակից արվեստի գործերով: Այստեղ տեղ էին գտել նաև հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ Ռուդոլֆ Խաչատրյանի աշխատանքները: Վերջում ուսանողները Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում  դիտեցին <<Ազգային գործիչը>> ներկայացումը և բուռն ոգևորություններով ու մեծ տպավորություններով վերադարձան տուն:

  • April 30, 2017
  • |