Այցելություն հոգևոր կենտրոն Էջմիածին

2016 թ. նոյեմբերի 6-ին Արմավիրի  Արվեստի պետական քոլեջի <<գեղանկարչություն և դիզայն>> մասնագիտությունների ուսանողները, արվեստի պատմության դասախոս` Թ. Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելեցին քաղաք Էջմիածնի մի շարք թանգարաններ: Առաջին այցը ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Մհեր Աբեղյանի թանգարանն էր, որտեղ ուսանողները ծանոթացան հայ մեծանուն նկարչի բազմաժանր աշխատանքներին  (դիմանկար, բնանկար, նատյուրմորտ) և իմացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Այնուհետև այցելեցին հայազգի աշխարհահռչակ քանդակագործ Խորեն Տեր-Հարությանի թանգարան և ծանոթացան նրա գեղանկար, գրաֆիկա և քանդակ աշխատանքներին (առանցքային թեմաներն էին. ընտանիք, մայրություն, ոճրագործություն, եղեռն, պատերազմ): Ուսանողները նաև ներկա գտնվեցին Մայր տաճարում տեղի ունեցող պատարագին, դասախոս Թ. Բաղդասարյանը ներկայացրեց եկեղեցու պատմությունը, իսկ վերջում այցելեցին սուրբ Գայանե եկեղեցի:       Մշակութային օրը ուսանողների համար շատ հագեցած էր և տպավորիչ: Նրանք մեծ ոգևորությամբ և խանդավառությամբ, նորանոր գիտելիքներով զինված , նաև էտյուդներ նկարած վերադարձան տուն:

  • November 6, 2016
  • |