Տարեվերջյան հաշվետու համերգ

Արմավիրի արվեստի պետական քոլեջում ավանդույթ է դարձել ուսումնական տարին ավարտել տարևերջյան հաշվետու համերգով, որը քոլեջի տարվա ընթացքում կատարված ահռելի և քրթնաջան աշխատանքի ամփոփն է հանդիսանում :Աշխատանք , որը քոլեջին բերեց բազմաթիվ կոչումներ, դիպլոմներ, պատվոգրեր, մրցանակներ: Նշենք , որ պատվավոր տեղերի մի մասն էլ քոլեջը գրավեց մասնակցելով  2015-2016 ուսումնական տարվա ընթացքում կազմակերպված Արտմյուզիք VII և Մեղեդի  I  Հանրապետական մրցույթ-փառատոններին և Գյումրիի Վերածնունդ VIII միջազգային մրցույթ-փառատոնին:

Դահլիճում ներկա էին Արմավիրի  մարզպետ Ա.Ղահրամանյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր` Ծովինար Հովհաննիսյանը , քաղաքի և մարզի երաժշտական  և արվեստի դպրոցների տնօրենները , քոլեջի դասախոսները և բազմաթիվ հյուրեր:

Համերգին մասնակցում էին քոլեջի  երգչախումբը, դհոլահարների համույթը, դաշնամուրային , լարային, երգեցողություն, ժող.նվագարանների բաժինների  1-ից  4-րդ կուրսերում սովորող ուսանողները, որոնք ներկայացնում էին հայկական , ռուսական և եվրոպական կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունները:

Եվ ահա բեմից լսվեցին հրաշք մեղեդու առաջին հնչունները և դահլիճը կարծես պարուրվեց երանելի  հանգստությամբ և քնքշությամբ:

Հեքիաթային հնչունների համաստեղությունը կարծես ներթափանցել էր ունկդիրների հոգևոր աշխարհ , առաջացնելով այնտեղ հուզականության մեծ փունջ:

Կատարողների բեմական կեցվածքը և գեղագիտական ճաշակի զգացողությունը հիացմունք էր առաջացնում հանդիսատեսի մոտ:Մերթ ընդ մերթ  լսվում էին ծափահարություններ, իր հիացմունքի խոսքը արտահայտեց ` ԵՊԿ պրոֆեսոր` Ծովինար Հովհաննիսյանը:

Վերջում քոլեջի տնօրեն, փորձառու մանկավարժ ,հմուտ ղեկավար ու նրբանկատ տիկին Նունե Մուրադյանը իր շնորհակալական խոսքն ուղղեց քոլեջի մանկավարժներ` Մ.Զաքարյանին  Ի.Շախսուվարյանին, Ե.Վարդազարյանին , Տ,Պադարյանին. Ջ,Մկրտչյանին, Ս.Արզումանյանին, Մ.Ասատրյանին, Ա.Գրիգորյանին, Հ.Մարտիրոսյանին, Վ.Համբարյանին և իրեն սիրով շրջապատած մյուս մասնագետներին:

Ահա թե ում շնորհիվ է քոլեջը անում իր առաջընթաց քայլերը , ճանաչում ձեռքբերելով ողջ հանրապետությունում:

Եվ այս ամենի վկայությունն է հաշվետու համերգը, որը ներկաներին պատճառեց ոչ միայն գեղագիտական հաճույք, այլ նաև տոնական բարձր  տրամադրություն:

  • June 15, 2016
  • |