2016թ. մայիսի 18-ին Հայաստանի Նկարիչների Միությունում տեղի ունեցավ «Անահիտ» մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպված համաշխարհային ճանաչմանն արժանացած ջութակահարուհի Անահիտ Ցիցիկյանի 90-ամյակին նվիրված «Ջութակահարուհի» նկարիչների մրցույթ: Մրցույթին մասնակցել են Արմավիրի արվեստի պետական քոլեջին կից պրակտիկայի բաժնի սովորողները՝ Անուշ Ղարիբյան, Նարինե Անտոնյան, Շահանե Խեչոյան, Դավիթ Բաղդասարյան, Գևորգ Խաչատրյան, Մարիա Փիլոյան, Անահիտ Աբելյան, Մարինա Թովմասյան, Լաուրա Մանուկյան, Հակոբ Սամսոնյան, Սամվել Սադոյան, Էդգար Վարդանյան, Հայկ Արզումանյան, Ռևիկ Խաչատրյան, Արտաշես Ենգոյան, Արման Մուրադյան, Արևիկ Գուլաբյան, Գոհար Հարությունյան, Աշխեն Մանուկյան, Մանե Մարգարյան, Սուսաննա Մարտիրոսյան և դիզայն բաժնի I կուրսի ուսանողները՝ Նաիրա Ասատրյան, Մարգարիտա Ավետիսյան գեղարվեստի բանի վարիչ՝ Ս. Մանուկյանի և դասախոսներ՝ Լ. Մուրադյանի, Ա. Մարտիրոսյանի, Ա. Կոպցովայի, Հ. Նիկոլյանի ղեկավարությամբ: Մրցույթին մասնակցում էին նաև նկարիչներ Հայաստանի տարբեր մարզերից: Կազմակերպիչները լավագույն տասնյակում ընդգրկեցին քոլեջին կից պրակտիկայի բաժնի սովորողներ՝ Անուշ Ղարիբյանին ու Շահանե Խեչոյանին (դասախոս՝ Լ. Մուրադյան): Մրցույթի բոլոր մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ: