Մայիսի 16-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի դիզայն մասնագիտության ուսանողները և քոլեջին կից պրակտիկայի բաժնի սովորողները, դասախոս`Հ.Նիկոլյանի ղեկավարությամբ , կազմակերպել էին իրենց անդրանիկ ցուցահանդեսը: Այս ցուցահանդեսը ևս նվիրվեց ՀՀ անկախության 25 ամյակին :
Ողջույնի խոսքով հանդես եկան դիզայն բաժնի դասախոս`Հ.Նիկոլյանը, գեղարվեստի բաժնի վարիչ` Ս.Մանուկյանը և քոլեջի տնօրեն` Ն.Մուրադյանը: Տնօրենը շնորհավորեց դիզայն բաժնին` իր անդրանիկ ցուցահանդեսի կապակցությամբ և հորդորեց որպեսզի նմանատիպ ցուցահանդեսներ հաճախակի կազմակերպվեն: Ցուցահանդեսն ուղեկցվեց ջութակի գեղեցիկ ելևէջների ներքո: