Արմավիրի արվեստի պետական քոլեջի դասախոսներ` Ա. Ալավերդյանը, Է. Մարտիրոսյանը, Ջ. Բաղդասարյանը, Է. Բաբաջանյանը 2015 թ. հունիսի առաջին օրերին և 2016 թ. փետրվարի 29-ից մինչև մարտի 1-ը հաջողությամբ մասնակցեցին <<Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով>> /LIFE/ 30 ժամանոց և << Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար>> /SIVEE/ ծրագրերի շջանակներում կազմակերպված վերապատրաստողների վերապատրաստման 12 ժամանոց դասաընթացներին: Այդ դասընթացների շնորհիվ նրանք տիրապետում են ներառական ուսոցման մեթոդների և կարող են ինքնուրույն վարել վերապատրաստման դասընթացներ այդ մեթոդների ուսուցման գծով: Այդ ծրագրի շրջանակներում 2016 թ. մայիսի 3-ին քոլեջի վերապատրաստում անցած դասախոսները քոլեջում անցկացրեցին 6 ժամանոց դասընթաց քոլեջի թվով 21 դասախոսների հետ, որին ներկա էիր ՄԿԲ ՀԿ նախագահ` Լարիսա Կիրակոսյանը: Վերապատրաստողները ծանոթացրեցին վերապատրաստվողներին հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու, շփվելու առանձնահատկություններին և ներառական կրթության հիմնական սկզբունքներին: Դասընթացի ավարտից հետո մասնակից դասախոսները ստացան հավաստագրեր: