Հոկտեմբերի 19-ին ‹‹Արմենիա Մարիոթ›› հյուրանոցի ‹‹Տիգրան Մեծ›› սրահում կայացավ ‹‹Համաշխարհային հմտություններ›› մրցույթը` որպես ՀՀ մասնավոր հատվածի և ՄԿՈՒ ոլորտի համագործակցության լավագույն փորձի արդյունք թեմայով աշխատաժողով, որին մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարար Ա.Աշոտյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /GIZ/ միջազգային փորձագետներ, ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի, ինչպես նաև ՄԿՈՒ ոլորտի ներկայացուցիչներ և փորձագետներ:
Միջոցառումը սկսվեց Արմավիրի արվեստի պետական քոլեջի լարային բաժնի ուսանողների հնչեցրած Կոմիտասի, Սայաթ-Նովայի թեմաներով մշակումների կատարմամբ: