Հունիսի 1-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջին կից պրակտիկայի բաժնի սաների մասնակցությամբ տեղի ունեցավ հաշվետու համերգ-ցուցահանդես` երեխաների միջազգային օրվա և քոլեջի հիմնադրման 25 ամյակին նվիրված: Համերգ-ցուցահանդեսին մասնակցեցին պրակտիկայի բաժնի տարբեր մասնագիտության լավագույն սաները: Գեղարվեստի բաժնի թվով 4 և երգեցողության բաժնի թվով 1 աշակերտները վերջինս մասնակցեցին <<Արտ մյուզիք>> VI հանրապետական մրցույթ-փառատոնին, արժանանալով երկու – I , մեկ -II և երկու – III կարգի դիպլոմների: Տնօրինությունը շնորհավորեց և պաշտոնապես հանձնեց Գյումրու <<Վերածնունդ >> VII միջազգային և <<Արտ մյուզիք>> VI հանրապետական մրցույթ-փառատոնների դիպլոմները, պատվոգրերը: