Ս/թ ապրիլի 29-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ երգեցողության բաժնի դասախոս` Նունե Մուրադյանի 3-րդ կուրսի ուսանող` Մանե Բարեղամյանի մենահամերգը ` /նվագակցող` Ե.Վարդազարյան/, նվիրված` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգային ծրագրի 1-իմ մասում ընդգրկված էր Շուբերտի, Սեն-Սանսի, Ֆրանկի, Կերուբինիի, Բախ-Գունոյի, Արկադելտի և Կաչիննիի ,, Ավե Մարիա,, -ներ , իսկ երկրորդ մասում հնչեց արևմտաեվրոպական ու հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները : Մանե Բարեղամյանը օրեր առաջ մասնակցեց Գյումրու երաժիշտ –կատարողների << Վերածնունդ>> միջազգային VII մրցույթ-փառատոնին և արժանացել դիպլոմի :