Հայոց մեծ եղեռնի նահատակների թվում անմահ անուն է Կոմիտասը: Պատահական չէ որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նոխօրեին Արմավիրի արվեստի պետական քոլեջի ուսանողները ներկայացրեցին մի դրվակ Կոմիտասի ծավալած երաժշտական գործունեության մասին, իրենց տուրքը մատուցելով եղեռնի զոհերի հիշատակին:
Բեմադրությունը ստացվել էր կարճ, բովանդակալից ու հուզիչ:
Կոմիտասի դերակատար` Գևորգ Գինոսյանը հնչեցրեց << Հորովել>> , <<Գարուն ա>> երգերը, երգչախումբը երգում էր <<Ալագյազ>>, <<Խնկի ծառ>>-ը:
Դրաման ավարտվում է կոտորածի տեսարաններով , Կոմիտասի հոգեկան ցնցող ապրումներով:
Թուրք ենիչերների դերակատարների դաժանությունները , լրացվում են եղեռնի ահասարսուր պատկերներով, որոնք ցուցադրվում էին էկրանին զուգահեռաբար: Ներկաները հուզվել էին, այնքան բնական ու ազդեցիկ էր ներկայացումը:
Արմավիրի արվեստի պետական քոլեջի սաների << Կոմիտասը>> իսկական դաս էր` ոգեկոչման և նահատակ մեր բոլոր մեծերի հիշատակը անմահացնելու միտումով: